ARMSME

Դասընթաց` տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 3-ից 4-ը կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները` Օրենսգրքի փոփոխությունների շրջանակներում» թեմայով 2-օրյա դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վեց ամիս ժամկետով մի շարք ապրանքներ ազատել է մաքսատուրքի գանձումից ԵԱՏՄ տարածք ներմուծման ժամանակ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։ Համաձայն նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։ Որոշումներն ուղղված են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման […]

Փոխվարչապետ Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային հանդիպումների շրջանակներում մասնակցել է ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ կայացած հայկական պատվիրակության հանդիպումներին: ՀԲ-ի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումների ներքո Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները և դրանց դիմակայելու նպատակով […]

Ռուսաստանը Հայաստանին կապահովի պարենամթերք՝ նվազագույն գներով

Ռուսաստանը Հայաստանին պարենամթերքով կապահովի ողջ ծավալով և նվազագույն գներով։ Այդ մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Պետդումայի ագրարային կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Նիլովը ։ Այդ առումով նա նշել է, որ առանց դոլարի և եվրոյի հաշվարկները լուրջ հնարավորություն են երկու երկրների քաղաքացիների համար նվազագույն գների հասնելու համար ։ “Ազգային արժույթով հաշվարկները մեկն են […]

Տեքստ