Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայուրթյունը, ըստ հաշվետվության, ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` Կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 99.6%-ով՝ կազմելով […]
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Գարնանային հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում […]
Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների քննարկումների առաջին փուլը ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության […]