Կոնվերս բանկն առաջարկում է կարճաժամկետ ֆինանսավորում ՓՄՁ-երին

Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) է առաջարկում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, մինչև 12 ամիս մարման ժամկետով վարկավորում՝ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով: Վարկավորումից հետո մարման ժամկետը հաճախորդի ցանկությամբ հնարավոր է երկարաձգել մինչև 48 ամիս: Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման վարկը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է […]
Հայաստանում աշխատաշուկան շարունակում է աճել

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հայաստանում աշխատաշուկան շարունակում է աճել։ Հունիս ամսին աշխատաշուկան թարմացրել է իր լավագույն ցուցանիշը: «Այժմ ունենք 681,050 աշխատատեղ, ինչը 8.000-ով ավել է, քան նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ, աճը կազմել է ավելի քան՝ 37.000», — գրել է Քերոբյանը, հրապարակմանը կից տեղադրելով վիճակագրությունը։