ARMSME

Աջակցություն, որը կօգնի արհեստագործներին վաճառելու իրենց արտադրանքը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի հայ արհեստագործներին վաճառելու իրենց արտադրանքը արտասահմանում՝ Արհեստագործների հզորացման կենտրոն ծրագրի միջոցով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նոր ծրագիրը մեկնարկել է մասնավոր հատվածի՝ NOVICA կազմակերպության հետ գործակցությամբ։ Արհեստագործների հզորացման կենտրոնի նպատակն է՝ կազմակերպել հայ վարպետների ստեղծագործությունների վաճառքը արտասահմանում, խթանել տեղական համայնքների տնտեսական զարգացումը, աջակցել հայ ավանդական մշակույթի և արվեստի ճանաչմանն աշխարհում։ Չորս […]

Դասընթաց՝ աշխատանքային օրենսդրության և կադրային գործի վարման առանձնահատկությունների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի սեպտեմբերի 16-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործի վարման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա  դասընթաց:  Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:  Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Տեքստ