ARMSME

Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է․ որ 2023 թ․ միկրոձեռնարկության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ վարձակալական վճար, տոկոս և ռոյալթի ստացող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումների համաձայն, վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ […]

Վահան Քերոբյանը մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գիտաժողովին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին։ Միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր: Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես […]