Շարունակվում է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է իրականացնել «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան վարկերի սուբսիդավորման եղանակով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Ծրագրի մանրամասները այստեղ. այստեղ
2022 թ. ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 124% — ով

Ինչպես տեղեկացնում է Ռադար Արմենիան, 2022 թ. ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 124% — ով՝ հասնելով 465 մլն դոլարի։ Դա պայմանավորված է Հայաստան ամերիկյան ապրանքների ներմուծման 3,1 անգամ աճով։ Հայաստանից արտահանումը դեպի ԱՄՆ 2022 թ. գրանցել է 4,4% անկում՝ կազմելով 78 մլն դոլար։