2023թ․ հուլիս ամսին Հայաստան է այցելել 256 հազար մարդ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել. «2023թ․ հուլիս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 256 հազար մարդ, իսկ առաջին յոթ ամիսներին՝ 1.26 մլն զբոսաշրջիկ, որը 2019թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 29%-ով, իսկ 2022ի նկատմամբ՝ 60%-ով»։ Հայաստան այցելուների 51%-ը ՌԴ, իսկ 11%-ը Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են: