Փոխհատուցում՝ մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի շրջանակներում

Այս տարի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կիրականացվի մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը: Նախատեսվում է ծախսերի փոխհատուցման եղանակով մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք։ (Մեկ մեղվաընտանիքի […]