Դասընթաց` Աշխատանքային օրենսդրության և կադրային գործի վարման առանձնահատկությունների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025 թվականի մայիսի 2-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործի վարման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով կամ զանգահարել 060 844 989, 060 844 916 հեռախոսահամարներով:
ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում շարունակում է հրապարակել ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ Արդեն հասանելի է 2025թ․—ի առաջին եռամսյակի համառոտագիրը։ Համառոտագրում ներկայացված են հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող և 2025 թ. առաջին եռամսյակի ընթացքում հրապարակված իրավական ակտերը, պաշտոնական պարզաբանումները, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրի հղումները։ Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև […]