Սեպտեմբերի 11-13-ը Հայաստանում կանցկացվի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը ներկայացրել են միջոցառման մանրամասները։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի նոյեմբերին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին շնորհվել է 2024-ին Կազմակերպության Գինու զբոսաշրջության հաջորդ՝ 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու հերթափոխը։ Համաժողովը Հայաստանում հյուրընկալելու հայտը Կազմակերպություն է ներկայացվել դեռևս 2022 թվականին։