ARMSME

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։«Երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը։

70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, 40 միլիոն տրամադրվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման վարկերին։ Մեխանիզմը, որով կտրամադրվի այս օժանդակությունը, դա երկրի բանկային համակարգն է։ Գործում է հայ-գերմանական հիմնադրամ, որի միջոցով գումարները կտեղաբաշխվեն ՀՀ բանկային համակարգ»,- ասաց Գևորգյանը։

Կիսվել նյութով