Վերջնաժամկետը ապրիլի 10!!!
ՀՀ-ում ժամանակակից արվեստին ուղղված նախագծերի համար դրամաշնորհային մրցույթ.
Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության Գրասենյակը (SCO) ընդունում է հայտեր ժամանակակից արվեստի փոքր նախագծերի համար: Մրցույթն ուղղված է աջակցելու այնպիսի ստեղծարար եւ նորարար նախագծերին , որոնք ուղղված են զարգացնելու ՀՀ-ում ժամանակակից արվեստն արագ փոփոխվող տեղական և գլոբալ պայմաններում։
Նախագծերի տևողությունը պետք է լինի առավելագույնը 6 ամիս։ Մեկ նախագծի ֆինանսավորման առավելագույն չափը 2 000 000 ՀՀ դրամ է։