Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին կտրվի աջակցություն՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով։
Նախարար Գևորգ Պապոյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է ծրագրի մանրամասները։
Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերը կամ սեփականության իրավունքի իրավատերերը։
Շահառուներին աջակցությունը տրամադրվում է հիմք ընդունելով տնտեսավարողների կրած վնասվածության աստիճանը։
Ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն՝ secretariat@minecinomy.am, թեժ գիծ՝ 81-40