Քերոբյանը հրապարակել է մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ, ՏԱՑ՝ մարտ- 106.7% ՏԱՑ հունվար-մարտ — 109.6% Նախարարի խոսքով՝ «Մարտին բավականին ընկավ արտահանումը` ընդամենը 4% աճ արձանագրվեց, սակայն շատ արագ վերականգնվեց»։ Հիշեցնենք, որ Հայաստանում հունվար ամսին գրանցվել էր ՏԱՑ-ի 115%, իսկ փետրվարին՝ 109%.
Aveta-ն առողջ երկխոսություն է մաշկի հետ․ Արփինե Պողոսյան
Aveta-ի համահիմնադիր Արփինե Պողոսյանի պատմությունը` որպես ձեռնարկատեր։ «Ես Aveta ապրանքանիշի մայրն եմ, ում կրել եմ սրտումս 14 ամիս», — այսպես է ներկայացնում իրեն `մաշկի խնամքի բնական միջոցներ արտադրող Aveta ընկերության հիմնադիր Արփինե Պողոսյանը։ «Aveta-ն առողջ երկխոսություն է մաշկի հետ․ այն խնամքով հագեցնում է մաշկի ծարավն ու տեսանելի թարմություն հաղորդում դեմքին», — այսպես է բնութագրում իր ապրանքանիշը Արփինեն։ […]