Վահան Քերոբյանն ընդունել է ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն […]
Դասընթաց` ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների և կանխիկ դրամով գործառությունների սահմանափակումների վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 12-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, […]
Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ

Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։ Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մումբայում Արարատ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է […]
Քննարկվել են Ռուսաստանի հետ մսի և մսամթերքի առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Ապրիլի 27-ին Երևանում կայացել է «Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» խորագրով քննարկումը, որին մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառման մասնակիցների թվում էին Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի և Ռուսաստանի՝ անասնաբուծության և ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականցնող […]
Ինչպե՞ս գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է ուղեցույց, որով կարող եք գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում։ Անհատական հաշվների տեղեկատավական պորտալը նախատեսված է այն ֆիզիկական անձանց համար, որոնք «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ում ունեն անձնավորված հաշվառում` եկամտային հարկի և կուտակային վճարների վերաբերյալ անձնավորված տվյալների տեսքով: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում […]