ARMSME

Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերությունների ներկայացուցիչները ընթացիկ տարվա փետրվարին, գտնվելով Հայաստանում՝ հանդիպում են ունեցել նախարար Վահան Քերոբյանի հետ, և այս՝ հերթական հանդիպումը նպատակ ուներ առավել առարկայական […]

Ռուսների և ուկրաինացիների ներգաղթի ազդեցությունը Գյումրու հյուրատնային բիզնեսի վրա

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, այդ երկրներից բավականին մեծ թվով մարդիկ ժամանեցին Հայաստան։ Մայրաքաղաքում նրանց շարժը երևում է անզեն աչքով։ Առհասարակ նրանց ներհոսքը մեր երկիր չէր կարող հետք չթողնել տնտեսության վրա։ Երևանում միանգամից գրանցվեց բնակարանների գների աճ։ Աճեցին նաև վարձակալան հիմունքներով տրվող տների, հյուրանոցային համարների և հյուրատների գները։ Երևանում իրավիճակը պարզ է։ Իսկ ի՞նչ է կատարվում Գյումրիում։ […]

Ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ ֆինանսերի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակվության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը: Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա […]

ԿԲ-ն ներկայացրել է 2021 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ներկայացրել է նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների իրական տնտեսական աճը կազմել է 5,7 %, աճ է արձանագրվել նոր տրամադրված վարկերի մասով, սակայն նվազել է բանկային համակարգի վարկային պորտֆելը։ Ընդհանուր հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։