ARMSME

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը Բարսելոնայում մասնակցում է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մայիսի 4-ից 6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցում է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Անի Իսպիրյանի հանդիպումը Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի ղեկավար Տոնի Բոնիչիի հետ։ […]

Հայաստանում ստեղծվում է կանանց տնտեսական զորացման հարթակ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ Մայիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվող ՀՀ Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Կանանց տնտեսական զորացման հարթակը հնարավորություն կտա խթանել կանանց […]

2022թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է շահութահարկի շուրջ 32,9 մլրդ աճ

Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ 2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Իսկ ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը:  […]

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարն այցելել են ՊԵԿ ՄԴՊՎ շնագիտական կենտրոն

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները: Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, […]

Տեքստ