ARMSME

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը Բարսելոնայում մասնակցում է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մայիսի 4-ից 6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցում է Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին։

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Անի Իսպիրյանի հանդիպումը Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի ղեկավար Տոնի Բոնիչիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության ընլայնման հնարավորությունները և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պետություն-մասնավոր գործընկերության զարգացման նպատակով Երևանում կազմակերպել թեմատիկ միջոցառում այս ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ:

Մայիսի 5-ին Անի Իսպիրյանն այցելել է Բարսելոնայի հասարակական տրանսպորտի օպերատոր՝ TRAM ընկերության գրասենյակ և տրամվայի դեպո: TRAM ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել է տրամվայների ցանցի ստեղծման, շահագործման և զարգացնան պատմությունը, նաև խոսվել է առանձնահատկությունների մասին։ Նշվել է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել պետություն-մասնավոր գործընկերության արդյունքում, համագործակցության ժամկետը եղել է 28 տարի, որը կշարունակվի մինչև 2032 թվականը:

Կիսվել նյութով

Տեքստ