ARMSME

Գործող հյուրատների համար դրամաշնորհաին և ուսուցողական նոր ծրագիր

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Ակբա Ֆեդերացիան արդեն 7 տարի անընդմեջ իրականացնում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը Հայաստանում։ Ծրագիրն ունի շահառուներ ՀՀ տարբեր մարզերում։ Նպատակ ունենալով աջակցել գյուղական տուրիզմի զարգացմանը Հայաստանում, խթանելով էկոլոգիական և կայուն մոտեցումները տրվում է նոր ծրագրի մեկնարկը։

Ծրագրի շրջանակում հյուրատների համար կկազմակերպվեն մեկօրյա դասընթացներ, որոնց ավարտից հետո մասնակիցները կարող են մասնակցել մրցույթի և ստանալ փոքր դրամաշնորհ «կանաչ» լուծումների ներդրման համար։

  • Հուլիսի 5՝ դասընթաց Արարատի, Արմավիրի, Արագծոտնի, Կոտայքի մարզերի հյուրատների համար։
  • Հուլիսի 7՝ դասընթաց Վայոց ձորի և Սյունիքի հյուրատների համար։
  • Հուլիսի 8՝ դասընթաց Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի հյուրատների համար։

Դասընթացների անցկացման վայրերը կհայտարարվեն շուտով։

Դասընթացի թեմաներն են՝

  • Ինչպե՞ս դառնալ էկոհյուրատուն,
  • Ի՞նչ են մաքրող կայանները և ի՞նչ օգուտ են տալիս,
  • Ինչպե՞ս օգտագործել արևային վահանակները,
  • Ինչպե՞ս Booking, TripAdvisor և այլ հարթակներում ցուցադրել հյուրատան «կանաչ» լինել,
  • Ինչպե՞ս գրել դրամաշնորհային հայտեր և գտնել ֆինանսական աջակցություն

Դասընթացից հետո մասնակիցները կստանան իրենց մասնակցությունը և ձեռք բերված գիտելիքները հավաստող վկայական։

Դասընթացն ավարտած հյուրատների սեփականատերերը հնարավորություն կունենան մասնակցել «Գյուղական տուրիզմի զարգացման» մրցույթին և ստանալ դրամաշնորհ՝ էկոլոգիական բարելավումների համար։

Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Գրանցվել անհրաժեշտ է հնարավորինս արագ։

Կարող են դիմել նրանք, ովքեր ունեն՝

  • Գործող հյուրատուն,
  • Հյուրատունն ունի առնվազն 4, առավելագույնը 10 սենյակ,
  • Գտնվում է խոշոր քաղաքներից դուրս (30000-ից քիչ բնակչություն ունեցող համայնքներում)։

Ընտրությունը կատարվելու է՝ ելնելով արդեն իրականացված կամ պլանավորված բնապահպանական քայլերից։

Գրանցվելու համար սեղմեք այստեղ։

Ավելի շատ դրամաշնորհների, կրթական թեմաների ու բիզնես աշխարհում կարևորագույն նորություններ իմանալու համար միացեք մեր տելեգրամյան ալիքին։

Կիսվել նյութով

Տեքստ