ARMSME

Դրամաշնորհային մրցույթ․ Աջակցություն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման կազմակերպությունների գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է Armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար`

«Աջակցություն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման կազմակերպությունների (DMO-ների) գործունեությանը», (Ծածկագիր՝ 4․2-4-25-ԶԿ-ԴՄ)

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է Armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 18-րդ օրը (23.06.2025թ․) ժամը 12։00-ն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 18-րդ օրը (23.06.2025թ․) ժամը 12։00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Շաքե Հովսեփյանին։

Հեռախոս՝ 011597157

Էլ.փոստ shhovsepyan@mineconomy.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե

Այլ ծրագրերի ու դրամաշնորհների մասին տեղեկանալու համար միացեք մեր տելեգրամյան ալիքին։

Կիսվել նյութով

Տեքստ