Փաշինյանին ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին: Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները: […]
Վահան Քերոբյանը Շիրակի մարզում հետևել է տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին ու մարզում նախատեսվող նոր նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով։ Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Նազելի Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ Շիրակի մարզը մշտապես գտնվում է ՀՀ […]
Դասընթաց՝ ՀՀ Հարկային օրենսգրքի վերաբերյալ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 24-ից 27-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989 հեռախոսահամարով: