ARMSME

Դասընթաց՝ ՀՀ Հարկային օրենսգրքի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 24-ից 27-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989 հեռախոսահամարով:

Կիսվել նյութով