ARMSME

Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից դեռ չի ստացել իրեն հասանելիք ավելի քան 10 մլրդ դրամ

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերի ընդհանուր կաթսայից Հայաստանը դեռ չի ստացել իրեն հասանելիք մասը՝ մոտ 10 մլրդ դրամ։ Այդ մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով ՝ իրավիճակի հանգուցալուծման մեխանիզմների շուրջ քննարկումներ են ընթացել։ Միջոցները կստացվեն պետությունների ղեկավարների կողմից առաջարկված մեխանիզմների վերջնական հաստատումից հետո։ Այսօր […]

Քննարկվել են լիզինգի ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ մայիսի 17-ին Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ լիզինգային կազմակերպությունների կողմից բարձրացված, ոլորտին առնչվող խնդիրների, մասնավորապես գույքի` հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարման և գույքի որոշ տեսակների կադաստրային գրանցման վերաբերյալ հնարավոր լուծումները քննարկելու նպատակով։ Հանդիպումը կազմակերպվել է ապրիլի 29-ին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Հանդիպմանը […]

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հանդիպում է ունեցել ԵՀ առաքելության հետ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ միջազգային տնտեսական համագործակցության ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 17-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Ինստիտուցիոնալ հզորացման ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության աշխատակիցները։ Առաքելության նպատակն էր ԵՄ տեխնիկական […]