Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 12546 ՀԴՄ
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները՝ POS տերմիանալով վճարում ընդունելու հնարավորությամբ ապահովելու խնդրին, նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը համատեղ աշխատում են այս ուղղությամբ, և կառույցների միջև առկա պայմանավորվածության համաձայն՝ հանրապետության բոլոր առևտրի կենտրոններում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի գործընթացը։ Հարցի առնչությամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել […]
Դասընթաց՝ մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտներ կոմիտեի պաշտոնական կայքը՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 26-ից 27-ը կազմակերպում է «Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց՝ մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը […]
Վահան Քերոբյանն ընդունել է հոլանդացի գործարարների պատվիրակությանը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին ընդունել է նիդերլանդական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը […]