ARMSME

Դասընթաց՝ մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտներ կոմիտեի պաշտոնական կայքը՝

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 26-ից 27-ը կազմակերպում է «Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա  դասընթաց՝ մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար: 

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: 

Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Կիսվել նյութով