Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մասնակցել են «Բարեկամության» կամրջի գործարկման միջոցառմանը

Հայասստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել են Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում հայ-վրացական «Բարեկամության» կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադրաձ է կատարել նաև հայ-վրացական հարաբերություններին՝ տնտեսական հարցերում: «Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն […]