Հաստատվել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի անհրաժեշտ բազային պահանջները

Կառավարությունը հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները։ Միջոցառման նպատակն է շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։ Պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն կտրամադրվի ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ […]