ARMSME

Հաստատվել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի անհրաժեշտ բազային պահանջները

Կառավարությունը հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները։

Միջոցառման նպատակն է շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։

Պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն կտրամադրվի ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ Կառավարության կողմից կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 %: 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 %։

Կիսվել նյութով

Տեքստ