Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրների թվում է

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրների ցանկը։ Հայաստանը 165 երկրների շարքում 11-րդն է՝ 7,84/10 գնահատականով։ Առաջատարը Հոնկ Կոնգն է՝ 8,59 գնահատականով։ Մեր հարևան երկրներից մեզ ամենամոտը Վրաստանն է, որը հանգրվանել է 15-րդ տեղում, Թուրքիան՝ 112-րդն է, Ադրբեջանը՝ 119-րդը, իսկ Իրանը՝ 159-րդը։ […]
Դասընթաց՝ ապրանքների դրոշմավորման առնչվող օրենսդրական փոփոխություներին և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի սեպտեմբերի 20-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա դասընթաց: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 […]