ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրների ցանկը։
Հայաստանը 165 երկրների շարքում 11-րդն է՝ 7,84/10 գնահատականով։
Առաջատարը Հոնկ Կոնգն է՝ 8,59 գնահատականով։
Մեր հարևան երկրներից մեզ ամենամոտը Վրաստանն է, որը հանգրվանել է 15-րդ տեղում, Թուրքիան՝ 112-րդն է, Ադրբեջանը՝ 119-րդը, իսկ Իրանը՝ 159-րդը։
Հատկանշական է, որ 2010 թվականի համեմատ մեր երկիրն իր դիրքերը բարելավել է 15 հորիզոնականով։

Աղյուսակին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։



