ARMSME

Դասընթաց՝ ՀՀ Հարկային օրենսգրքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 12-ից 17-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989 հեռախոսահամարով:

Ներդրումային նախագծերի մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից

Էկոնոմիկայի նախարարությունը և «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմկոմիտեն տեղեկացնում են ներդրումային նախագծերի մրցույթի  աշնանային մեկնարկի մասին՝ ընտրված ներդրումային նախագծերի Ռուսաստանի պետական ​​աջակցությամբ արտոնյալ ֆինանսավորումն ապահովելու նպատակով։ Ֆինանսավորումն ուղղված է հետևյալ ոլորտների ներդրումային ծրագրերի իրականացմանը. Նոր շինարարություն Վերակառուցում Արդիականացում Վերապրոֆիլավորում Տեղայնացում Ֆինանսավորում է տրամադրում արդյունաբերությանը բնորոշ ոլորտներին և, որպես հետևանք, արտոնյալ պայմաններ յուրաքանչյուր ոլորտի համար. Ագրոարդյունաբերական համալիր: […]