ARMSME

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է գյուղատնտեսական ծրագիր

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների,հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է 2 բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Մանրամասներն այստեղ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ամփոփեց 2022 թվականը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ամփոփեց 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները և ներկայացրեց 2023 թվականի անելիքները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ողջունեց հյուրերին` նշելով, որ այս տարվա ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի թիմի իրականացրած աշխատանքի արդյունքում կան նշանակալի ձեռքբերումներ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ներկայացրեց 2022թ. ցուցանիշները ընդգծելով, որ` այաստան է եկել 1 մլն 540 […]