ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ամփոփեց 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները և ներկայացրեց 2023 թվականի անելիքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ողջունեց հյուրերին` նշելով, որ այս տարվա ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի թիմի իրականացրած աշխատանքի արդյունքում կան նշանակալի ձեռքբերումներ:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ներկայացրեց 2022թ. ցուցանիշները ընդգծելով, որ
`
այաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ:
իրականացվել են մի շարք միջոցառումներ Համաշխարհային բանկի հետ, որոնք կունենան շարունակական բնույթ:
Իրականացվել է մեդիա ոլորտի ներկայացուցիչների և բլոգերների`դեպի Հայաստան ճանաչողական այցեր ԱՄՆ–ից, Վրաստանից, Դուբայից, Բելառուսից և Գերմանիայից:
Հայաստանի մասին միջազգային պարբերականներում տպագրվել են բազմաթիվ հոդվածներ:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ օրենքի նոր նախագիծն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ:
«Օրենքում հիմնական փոփոխությունները վերաբերում են կարգավորումների դաշտին և որակավորման գործընթացների ներդրմանը»,-ասաց Սուսաննա Հակոբյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև նոր՝ Armenia.travel կայքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մասին ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն։
Կայքը ստեղծվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ։
Երեկոյի վերջում Զբոսաշրջության կոմիտեն շնորհակալագրեր հանձնեց 2022 թվականին Կոմիտեին էական աջակցություն ցուցաբերած մի շարք գործընկերների։