Աբովյան քաղաքում կբացվի ադամանդի վերամշակման նոր գործարան․ KGK Group-ը Հայաստանում

ԽՍՀՄ-յան տարիներին Հայաստանը համարվում էր ադամանդի վերամշակման խոշորագույն կենտրոններից մեկը։ 1973թ. «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվում է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976թ.ին հիմնվում «Շողակն» գործարանը՝ տարեկան 140,000 կարատ վերամշակման հզորությամբ: Զարգացման պիկային տարիներին ոլորտի արդյունաբերական անձնակազմի թիվը հասնում էր 3,000-ի: Հայ վարպետների աշխատանքը մեծ համբավ ուներ Խորհրդային Ռուսաստանի ողջ տարածքում: Որոշ հայկական ընկերություններում նույնիսկ իրականցվել […]
ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնկայի լիզինգի աջակցության ծրագիր

Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է իրականացնել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը, որի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար մատչելի պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, հունվարի 16-ին բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում: «Նման այց պլանավորված չէ»,–ասել են կառավարությունից։ Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022-ին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին […]
Դրամաշնորհ՝ ՀՀ մարզերում զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար

Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառումների համար` Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու […]