ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Աբովյան քաղաքում կբացվի ադամանդի վերամշակման նոր գործարան․ KGK Group-ը Հայաստանում

ԽՍՀՄ-յան տարիներին Հայաստանը համարվում էր ադամանդի վերամշակման խոշորագույն կենտրոններից մեկը։

1973թ. «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվում է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976թ.ին հիմնվում «Շողակն» գործարանը՝ տարեկան 140,000 կարատ վերամշակման հզորությամբ: Զարգացման պիկային տարիներին ոլորտի արդյունաբերական անձնակազմի թիվը հասնում էր 3,000-ի: Հայ վարպետների աշխատանքը մեծ համբավ ուներ Խորհրդային Ռուսաստանի ողջ տարածքում: Որոշ հայկական ընկերություններում նույնիսկ իրականցվել է ադամանդի ամենաբարձր որակի՝ «գերազանց» կարգի մշակում: 

2002թ․- ին գրանցվում է ՀՀ ադամանդագործության զարգացման ամենաբարձր ցուցանիշը` 370 հազ. մշակված կարատ, ապա 2005-2011թթ․ տնտեսական ճգնաժամը բացասական է ազդում շքեղության ապրանքների պահանջարկի վրա` նվազեցնելով նաև մշակված ադամանդի պահանջարկը, ինչպես նաև գրանցվում է վերջին տասը տարվա դոլարի ամենացածր փոխարժեքը` 306 դրամ: 

Համաշխարհային ճգնաժամի արդյունքում նվազեց պահանջարկը ոսկերչության և ադամանդի նկատմամբ, որի արդյունքում կրճատվեցին ադամանդի մշակման ծավալները: 2009թ. աշխարհում ադամանդի վերամշակման ծավալները կրճատվեցին 36%-ով, ոլորտը սկսեց վերականգնվել 2010թ-ից: 

2011թ.-ին Հայաստանի ադամանդագործությունը աշխատում էր իր արտադրական հզորությունների 17.5%-ի չափով (2002թ.-ի համեմատ): Ոլորտի կրճատման արդյունքում նկատվում է նաև աշխատողների զգալի արտահոսք արտերկիր՝ Ռուսաստան, Կանադա, Աֆրիկա: 

2017թ․-ին արտահանումից ստացված եկամուտը կազմել է  96 մլն 560 հազար, իսկ 2018–ին` 77 մլն 240 հազար դոլար։ 2019թ–ի առաջին 8 ամիսների տվյալներով Հայաստանից ՌԴ է արտահանվել 33.2 մլն դոլար արժողությամբ մշակված ադամանդ։

Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել ՌԴ ադամանդի շուկայում ավանդաբար առաջատար համարվող Չինաստանից:

Ադամանդագործությունը Հայաստանի արդյունաբերության զարգացման գերակա ճյուղերից է մինչ այսօր։ 2020թ. Հայաստանում այս ոլորտը գրանցել է նկատելի հաջողություններ․ 2020թ. հունվար–մարտ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 118․476 կարատ ադամանդ։

Ոլորտի զարգացան համար ադամանդ վերամշակող հնդկական KGK Group խոշորագույն ընկերությունը Հայաստանում գործարան կբացի, այս մասին PTA եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանը նշեց, որ KGK Group-ը, որին բաժին է ընկնում ադամանդի համաշխարհային շուկայի 8%-ը, 1-2 ամսվա ընթացքում գործարան կբացի Աբովյան քաղաքում։ 

«2020 թվականին Հայաստանից վերամշակված ադամանդի արտահանման ծավալը կազմել է 200 մլն դոլար, իսկ այս տարի այդ թիվը կհասնի մոտ 400 մլն դոլարի. նման ցուցանիշ մեր երկրի պատմության մեջ չի եղել։ Մի քանի խոշոր ներդրումներ կան նաև Հայաստանից։ Ադամանդի վերամշակման ոլորտի ներդրումային ծրագրերից ամենամեծը հնդկական KGK Group-ից է, որի շնորհիվ արտասահմանյան երկրներից Հայաստան են վերադառնում տասնյակ հայ ոսկերիչներ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով, արդեն հաջորդ տարի ակնկալվում է, որ KGK Group-ը Հայաստանից կարտահանի 300 մլն դոլարի մշակված ադամանդ։

Հիշեցնենք, որ մեր տելեգրամյան ալիքում տեղադրում ենք տարատեսակ կրթական նյութեր ու դրամաշնորհային ծրագրեր: Միանալու համար սեղմեք այստեղ:

Կիսվել նյութով