ARMSME

Կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը։ Հիմնական ռազմավարական նպատակն է ապահովել ոլորտի մրցունակության բարելավումը` 1. խթանելով ավելացված արժեքի և արտադրողականության աճը, 2. մեծացնելով արտահանման ծավալները՝ հանդես գալով սեփական ապրանքանիշով, 3. նպաստելով աշխատուժի ծավալների ընդլայմանը` կարողությունների կայուն զարգացմամբ: […]

Քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 1-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձկնաբուծական տնտեսություններում արտադրական կարողությունների զարգացմանը, ջրային պաշարների խնայողաբար օգտագործմանն ու ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև […]