ARMSME

Կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը։

Հիմնական ռազմավարական նպատակն է ապահովել ոլորտի մրցունակության բարելավումը`

1. խթանելով ավելացված արժեքի և արտադրողականության աճը,

2. մեծացնելով արտահանման ծավալները՝ հանդես գալով սեփական ապրանքանիշով,

3. նպաստելով աշխատուժի ծավալների ընդլայմանը` կարողությունների կայուն զարգացմամբ:

Տեսանյութը ստորև՝

Կիսվել նյութով