«Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառում» թեմայով դասընթաց՝ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը՝ «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառում» թեմայով երկօրյա գործնական դասընթաց տեղի կունենա ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնում մայիսի 4-ին և 5-ին: Դասընթացի մանրամասն նկարագրությունն՝ այստեղ: Դասընթացի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի մայիսի 4-ը ներառյալ, (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ […]
Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր
Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը։ Տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 2,5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսվարողներին կարող է տրամադրվել փոխհատուցում՝ 2 փուլով։Մեկ շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարն առավելագույնը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40%-ը, բայց ոչ ավելին, քան 3,5 մլրդ դրամը։ Ծրագրի այլ մանրամասներն՝ այստեղ