Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը՝ «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառում» թեմայով երկօրյա գործնական դասընթաց տեղի կունենա ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնում մայիսի 4-ին և 5-ին:
Դասընթացի մանրամասն նկարագրությունն՝ այստեղ:
Դասընթացի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2023թ-ի մայիսի 4-ը ներառյալ, (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) և մասնակցության հայտ լրացնել հետևյալ հղումով:
Կարող եք հայտը ուղարկել նաև TrainingCenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):
Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար: