ARMSME

Վերստեղծելով հայկական ժառանգությունները․ «Լինոպատում»

1900-ականների սկզբին արևմուտքի երկրներում ի հայտ է գալիս լինոփորագրությունը, որն ի տարբերություն քարի, մետաղի և փայտի փորագրության, շատ ավելի երիտասարդ ճյուղ է։ Լինոգրաֆիան գեղարվեստական տպագրության բազմաթիվ տեխնիկաներից մեկն է։ Լինոփորագրությունը լինոլեումի և պլաստիկ պոլիմերային նյութերի վրա ուռուցիկ փորագրությունն է, որը տեխնիկայով մոտ է փայտագրությանը։ Ինչպես ցանկացած տեխնիկա, այս դեպքում ևս պետք է ունենալ համբերատարություն, դանդաղ […]