ARMSME

Դրամաշնորհ՝ Հայաստանում փառատոնների կազմակերպմանն աջակցելու համար

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ՝ «Աջակցություն Հայաստանում փառատոների կազմակերպմանը» (Ծածկագիր՝ 3․1-2-25-ԶԿ-ԴՄ) Մրցույթին մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` Armeps համակարգի միջոցով մինչև 2025 թվականի հունիսի 5, ժամը 17:00: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011-59-71-57 հեռախոսահամարով։

Դրամաշնորհային մրցույթ՝ ՓՄՁ-ների համար

Միգրացիայի միջազգային կազմակերպությունն (ՄՄԿ) իրականացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։ Ծրագրի շրջանակներում  հայտարարվում է հայտերի ընդունում՝ Ձեռնարկությունների զարգացման հիմնադրամի (EDF) համար՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տնտեսական վերականգնմանը Հայաստանում։ Նախատեսում է տրամադրել բիզնես-դրամաշնորհներ՝ մինչև 5 միլիոն դրամ  արժողությամբ։ Այն կտրամադրվի ըստ կարիքների […]

Տեքստ