ARMSME

Դրամաշնորհային մրցույթ՝ ՓՄՁ-ների համար

Միգրացիայի միջազգային կազմակերպությունն (ՄՄԿ) իրականացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։ Ծրագրի շրջանակներում  հայտարարվում է հայտերի ընդունում՝ Ձեռնարկությունների զարգացման հիմնադրամի (EDF) համար՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տնտեսական վերականգնմանը Հայաստանում։

Նախատեսում է տրամադրել բիզնես-դրամաշնորհներ՝ մինչև 5 միլիոն դրամ  արժողությամբ։ Այն կտրամադրվի ըստ կարիքների գնահատման՝  աշխատատեղերի ստեղծման հնարավորության և բիզնես պլանի։ Դրամաշնորհները կարող են օգտագործվել սարքավորումների, գործիքների, նյութերի, նոր արտադրական ուղղությունների, վերապատրաստման, աշխատավարձերի և այլ ֆիքսված ծախսերի համար։ Հայտերը մանրամասն կդիտարկվեն կոմիտեի կողմից։  Հաջորդ փուլ անցած դիմորդները մեկ ամսվա ընթացքում կտեղեկացվեն, որպեսզի  ներկայացնեն համապարփակ բիզնես հայտ։ Դիմորդները պետք է տրամադրեն դիմում-հայտում պահանջվող տեղեկատվությունը և բավարարեն ստորև նշված նվազագույն համապատասխանության չափանիշներին, այլապես նրանց դիմումը չի դիտարկվի։

Ու՞մ համար է նախատեսված

Դիմել կարող են միայն այն ՓՄՁ-ները, որոնք

  • Գրանցված են և գործում են հետևյալ համայնքներից մեկում.
    • Տավուշի մարզ՝ Իջևան, Նոյեմբերյան
    • Լոռու մարզ՝ Ստեփանավան, Ալավերդի
    • Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Ամասիա
    • Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ
  • Նախատեսում են ընդլայնել իրենց բիզնեսը և երկարաժամկետ մնալ նշված համայնքներից մեկում, ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր համայնքի համար՝ ներառելով խոցելի խմբերի․ փախստականների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց։
  • Ունեն առնվազն 2 գրանցված աշխատող և նախատեսում են ավելացնել աշխատողների թիվը։
  • Գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում՝ ծառայություն, արտադրություն և վերամշակում, առևտուր, գյուղատնտեսություն,  շինարարություն։
  • Պատրաստ են ներդնում կատարել 20-50 տոկոս չափով (կարող է լինել և՛ բնաիրային, և՛ դրամական)։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

Դիմում-հայտ 

  • Լրացրե՛ք դիմում-հայտը՝ տրամադրելով բիզնեսի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը և նշելով պահանջվող գումարի չափը։
  • Հայտի համար անցե՛ք այս հղումով՝ https://ee.kobo.iom.int/x/76Hfce2g
  • Հարցերի դեպքում կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ ժամը 10։00-16։00 հետևյալ հեռախոսահամարով՝ 043 150024։

Դիմորդները պետք է դիմում-հայտում ներկայացման պահին հայտարարգրեն անձնական և բիզնես պարտքերը։

Ամբողջական դիմում 

Ընտրվելուց հետո մասնակիցները պետք է լրացնեն ամբողջական դիմումը, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը․

Անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Համասեփականատերերի ամբողջական ցանկը և կոնտակտային տվյալները,
  • Բաժնետերերի ամբողջական ցանկը և յուրաքանչյուրի բաժնեմասի չափը,
  • Համաներդրման ֆինանսական հիմնավորման պատճենը,
  • Աշխատավարձերի վերաբերյալ   երաշխիքը,
  • Մատակարարի վկայականը կամ համարժեք փաստաթուղթը 

Ցանկալի է ներկայացնել՝

  • Գրանցման ապացույցը,
  • ՀՎՀՀ և տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ,
  • Վերջին աուդիտն անցած  ֆինանսական հաշվետվությունները,
  • Ընկերության հանրային ծառայության համարանիշը,
  • Հանրային ծառայության և անձնական եկամտահարկի վճարման ապացույցը, ներառյալ աշխատակիցների ցանկը և նրանց աշխատավարձերը՝ պետական հարկերի հետ միասին։ 

Մինչև 2 միլիոն դրամ դրամաշնորհների համար պետք է նաև ներկայացնել՝ 

  • 2-3 էջ բիզնես պլան՝ ներառյալ նպատակները, մարկետինգային ուղիները և մրցակցությունը, ինչպես նաև աջակցության օգտագործման նպատակները։

2-ից 5 միլիոն դրամ դրամաշնորհների համար պետք է ներկայացնել նաև՝

  • Բիզնես պլան, ներառյալ մարկետինգային ռազմավարությունը, մրցակցությունը և ֆինանսական պլանը առաջիկա 3 տարիների համար,
  • Ռիսկերի կառավարման պլանը։

Պահանջվող գումարը պետք է հիմնավորվի հստակ հաշվարկներով և նպատակներով:

Դիմումներում և բիզնես պլաններում տրամադրված տեղեկատվությունը հաստատելու համար ՄՄԿ–ի աշխատակիցները կայցելեն բոլոր այն դիմորդներին, ովքեր հրավիրվել են երկրորդ փուլ՝  ներկայացնելու ամբողջական դիմումները: ՄՄԿ-ի աշխատակիցները և ՓՄՁ-ները կհանդիպեն քննարկելու բիզնեսի զարգացմանն ուղղված աջակցության տեսակները՝ հիմնված հարցաշարերի, այցելությունների, հարցազրույցների և դիմորդի նախընտրությունների վրա:

Ի՞նչպես դիմել

  1. Կարդացե՛ք հայտարարության ամբողջական տեքստն այստեղ։
  2. Բացե՛ք առցանց հղումը, լրացրե՛ք դիմումն ամբողջությամբ և դիմե՛ք մինչև  հունիսի 8-ը, 2025 թ․:
  3. Արդյունքները կստանաք  դիմումի ընդունման վերջնաժամկետից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
  4. Հաջորդ փուլ անցնելու դեպքում ձեզ կտեղեկացվի հետագա ամբողջական դիմումը լրացնելու մասին: 

Տեղեկացվելուց հետո կունենաք 30 օր  ամբողջական հայտը լրացնելու համար: Ժամկետները չպահպանելու դեպքում դիմորդները կբացառվեն ընտրության հետագա գործընթացից:

  1. ՄՄԿ-ի աշխատակիցները  կայցելեն  ընտրված դիմորդներին, հարցազրույցներ կիրականացնեն, ինչպես նաև կտրամադրվեն ընտրության գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ ժամը 10։00-16։00 հետևյալ հեռախոսահամարով՝ 043 150024։

Կիսվել նյութով

Տեքստ