ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն միտված է պարտադիր դրոշմավորմամբ ապրանքների նույնականացման գործընթացի արդիականացմանն ու բարելավմանը՝ ապահովելով ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։ Նախագծի հիմնական նպատակը նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի արդյունավետ գործարկումն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության բոլոր փուլերում գործընթացների […]