ARMSME

Հաճախորդներ գտնելու և ներգրավելու մեթոդները

Շարունակելով բիզնես կրթական նյութերի պատրաստումը այս անգամ կխոսենք հաճախորդներ գտնելու ու ներգրավելու մեթոդների մասին:

Կներկայացնենք այն մեթոդները, որոնք կօգնեն բիզնեսին գտնել նոր հաճախորներ:

Հաճախորդներ ներգրավելու ուղիները

Կան հաճախորդներ ներգրավելու մի քանի ուղիներ՝

Ակտիվ ուղիներ

Վաճառքի մենեջերի բնորոշ հատկանիշներից է բարձր նախաձեռնողականությունը: Ամբողջ բաժնի խնդիրն է գտնել և ներգրավել նոր հաճախորդներ:

Վաճառքի տեխնոլոգիան պետք է ունիվերսալ լինի ցանկացած ընկերության համար: Այն կարող է հաճախակի տատանվել բիզնեսին բերելով աճ կամ ընդհակառակը՝ նվազում:

Կան մի քանի ակտիվ ուղիներ որոնք կօգնեն բիզնեսին, դրանք են՝

  • Հավաքել մշտական հաճախորդների կոնտակտային տվյալները
  • Ստեղծել առևտրային առաջարկներ
  • Կատարել հեռախոսազանգեր, տեղեկացնել նրանց զեղչերի և այլ առաջարկների մասին
  • Ուղարկել էլեկտրոնային նամակներ առևտրային առաջարկների համար

Հաճախորդներ ներգրավելու պասիվ ուղիները

Այս դեպքում վաճառքի մենեջերների կողմից ակտիվ գործունեություն չի պահանջվում։ Հիմքը դրված է միայն չոր վաճառքի վրա։

Որո՞նք են հաճախարդների ներգրավման արդյունավետ ուղիները։

1. Պլանավորում

Հաճախորդներ գտնելու և ներգրավելու գործընթացում առաջին քայլը պլանավորումն է, որտեղ պետք է հաշվի առնել, թե ինչ մեթոդներով են ընդլայնվելու հաճախորդների թիվը:

  • Նշել հաճախորդների ցանկալի թիվը
  • Որոշել վաճառքի ծավալը
  • Կանխատեսել ակնկալվող շահույթը

Վաճառքներն ու եկամուտները մեծացնելու համար դուք պետք է որոշեք, թե քանի նոր հաճախորդ է պետք ձեր ընկերությանը: Թիրախային լսարանը գրավելու համար անհրաժեշտ է հասկանալ նրա հետաքրքրությունները:

Առաջարկվող ապրանքը պետք է համապատասխանի պոտենցիալ հաճախորդի ակնկալիքներին, այսինքն՝ լուծի նրա որոշ խնդիրներ, բավարարի կարիքները և այլն:

Պետք է ցույց տալ, թե ինչու պետք է մարդը գնի տվյալ ապրանքը: Պլանավորման գործընթացում դժվաություններ չեն լինի, եթե ընկերությունը հստակ հասկանա, թե ում պետք է վաճառի ապրանքը կամ ծառայությունը:

2. Հաճախորդին տեղեկացնելը

Պլանը կազմելուց հետո անհարաժեշտ է անցնել հաջորդ խնդրի լուծմանը՝ գտնել ուղիներ, որոնց միջոցով կազմակերպությունը կտեղեկացնի սպառողին:

3. Շահութաբերության հաշվարկ

Երբ պլան կազմեք և որոշեք հաճախորդներին գտնելու, տեղեկացնելու և ներգրավելու մեթոդները, հաշվեք, թե ինչքան շահավետ կլինի գործունեությունը:

Շահութաբերությունը որոշելու համար վերլուծեք հետևյալ տվյալները՝

  • Կանոնավոր հաճախորդների թիվը
  • պոտենցիալ հաճախորդների թիվը
  • ընթացիկ ժամանակաշրջանի վաճառքի ծավալը
  • ընթացիկ ժամանակաշրջանի վաճառքից ստացված շահույթը

Հաճախորդներ ներգրավելու մեթոդները

Ցանկացած բիզնես նախագծի հաջողությունը կախված է նրանից, թե քանի մարդ է գնում ապրանքներ կամ օգտվում այդ ընկերության ծառայություններից: Ուստի ձեռնարկատերերը մշտապես փնտրում են նոր հաճախորդներ ներգրավելու մեթոդներ և ուղիներ: Բարձր մրցակցային շուկայում անհնար է պարզապես նստել և սպասել, որ գնորդներն ինքնուրույն կգան:

Տվեք նրանց ինչ-որ բան անվճար

Անվճար նվերներն ու բոնուսները թույլ են տալիս գրավել այն մարդկանց ուշադրությունը, ովքեր ընդհանրապես ոչինչ չգիտեն ընկերության մասին, կամ լսել են դրա մասին, բայց ծանոթ չեն ապրանքներին։ Հնարավոր սպառողներին տալով ապրանքը փորձարկելու հնարավորություն՝ վաճառողը միշտ մնում է շահույթի մեջ։

Ստեղծեք իրավիճակներ քննարկման համար

Ապրանքի կամ ապրանքանիշի շուրջ քննարկումները և ցանկացած այլ տեղեկատվական աղմուկը պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավելու ամենաարդյունավետ միջոցներից է: Նման «մեդիա վիրուսն» ունակ է նոր հաճախորդների մեծ հոսք առաջացնել։

Քննարկման դրական թեմաները կարող են լինել՝ արտադրանքի որակը, սպասարկման մակարդակը, ընկերության աշխատակիցների և սպառողների շփումը և այլն: Բանավոր խոսքը տեղեկատվության փոխանցման լավագույն միջոցն է: Այս մեթոդը և՛ կբարձրացնի վաճառքը, և՛ կբարելավի ընկերության հեղինակությունը։

Ցույց տվեք ձեր փորձը

Դարձեք փորձագետ ձեր ոլորտում. գրեք անձնական բլոգ, մասնակցեք կոնֆերանսների, դարձեք բանախոս սեմինարների ժամանակ և այլն: Ստեղծեք մարդու կերպար, ում փորձագիտական ​​կարծիքը լսում են և, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցում:

Մրցույթ անցկացրեք

Գաղտնիք չէ, որ հաճախորդների ներգրավման ժամանակակից մեթոդներն իրականացվում են համացանցային մարքեթինգի միջոցով։

Ժամանակակից միջոցներից օգտագործողները ակտիվորեն մասնակցում են տարբեր ակցիաների, նվերների կամ բոնուսների բաժանմանը:

YouTube ալիք

Ներկայումս YouTube-ն առաջատարն է տեսանյութերի շարքում, իսկ այցելուների քանակով այն զբաղեցնում է երկրորդ տեղը որոնողական համակարգերում (առաջին տեղում է Google-ը)։ Հաճախորդներ գտնելու և ներգրավելու ռազմավարություն ստեղծելիս այս փաստը չի կարելի բացառել։

Ռեսուրսը թույլ է տալիս ստեղծել անսահմանափակ և ամենակարևորը՝ անվճար հաճախորդների տրաֆիկ:

Մի քանի փաստ YouTube-ի մասին.

  • օգտատերերի թիվը հասնում է միլիարդենրի.
  • մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը ամեն օր այցելում է կայք.
  • մեդիա հոսթինգն անվճար է․
  • YouTube-ը համարվում է ամենախոշոր որոնման համակարգերից մեկը՝ Google-ի և Ֆեյսբուքի հետ հավասար։

YouTube ալիքի առավելությունները

  1. Ժամանակակից օգտատերը ավելի հավանական է, որ նախընտրի վիդեո բովանդակությունը.
  2. Տեսանյութ դիտելիս ներգրավված են և՛ տեսողությունը, և՛ լսողությունը, ինչը թույլ է տալիս ավելի ակտիվ ազդել հեռուստադիտողի վրա.
  3. Մարդիկ ավելի շատ վստահում են վիդեո նյութերին, քան տպագիր մամուլի տեղեկատվությանը.

Ժամանցային միջոցառումների (շոուների) անցկացում.

Միշտ չէ, որ ձեռնարկատերերը կարող են իրենց թույլ տալ լիարժեք մարքեթինգային արշավ՝ սահմանափակ բյուջեի պատճառով: Մենք պետք է փնտրենք ոչ ստանդարտ լուծումներ և առավելագույնս օգտագործենք կրեատիվությունը կամ ստեղծարարությունը։ Սրանք հաճախորդներ ներգրավելու արտասովոր մեթոդներն են, որոնք օգնում են ընկերությանն առանձնանալ մրցակիցներից:

Անվճար կրթություն

Շատ ընկերություններ ակտիվորեն աշխատում են թվային մարքեթինգի տարբեր մեթոդներով՝ հաճախորդներ ներգրավելու համար: Այնուամենայնիվ, ամեն գործարար չէ, որ ցանկություն և ռեսուրսներ ունի պոտենցիալ և իրական հաճախորդներին անվճար ուսումնական ծրագրեր առաջարկելու։

Այսպիսով, հաճախորդների հետ ճիշտ աշխատանքը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում ձեռք բերել մեծ թվով նոր հաճախորդներ:

Հիշեցնենք, որ մեր տելեգրամ ալիքում տեղադրում ենք բիզնեսին վերաբերվող կրթական նյութեր ու տարատեսակ դրամաշնորհային ծրագրեր: Միանալու համար սեղմեք այստեղ:

Կիսվել նյութով