ARMSME

Բիզնես մոդել «Canvas»․ ինչպե՞ս լրացնել և ինչի՞ն ուշադրություն դարձնել

Բիզնես մոդելը բիզնեսի համառոտ նկարագրությունն է, որը ներառում է դրա էությունը, ուժեղ և խոցելի կողմերն ու զարգացման հեռանկարները: Canvas գործիքը օգնում է ստեղծել նման բիզնես մոդել ցանկացած ընկերության համար՝ սկսած ստարտափից մինչև երկարամյա խոշոր բիզնես:

Canvas բիզնես մոդելը ներկայացվում է աղյուսակի ձևով, որի յուրաքանչյուր բջիջ ցույց է տալիս բիզնեսի որոշ բաղադրիչ։ Եթե ամբողջությամբ լրացնեք աղյուսակը, ապա կստանաք ձեր բիզնես մոդելը:

Եկեք քայլ առ քայլ ուսումնասիրենք այս բիզնես մոդելը և հասկանանք, թե ինչպես պետք է այն լրացնել։

1․ Գործընկերներ

Այստեղ դուք պետք է ոչ միայն նշեք կոնտրագենտների ցանկը, այլև նշեք համագործակցության ձևը: Օրինակ՝ նշեք թե ով է հիմնական մատակարարողը և ով է տեղեկատվական գործընկերը: Սա կօգնի հասկանալ, թե ինչ աջակցության վրա կարող է հույս դնել բիզնեսը, և ինչ գործընկերների պակաս կա:

2․ Գործողությունններ

Այս սյունակում մենք գրում ենք, թե ինչ գործողություններ է ձեռնարկում ընկերությունը հին հաճախորդներին և գործընկերներին պահելու, նորերին ներգրավելու և եկամուտը մեծացնելու համար:

3․ Հիմնական ռեսուրսներ

Այստեղ կգրեք, թե ինչ ռեսուրսներ կօգնեն ընկերությանը ավելացնել եկամուտը և ներգրավել հաճախորդներին: Դա կարող է լինել դրամական, հեղինակային, տեղեկատվական և մարդկային ռեսուրսներ:

4․ Արժեք

Ահա թե ինչ խնդիրներ եք օգնում լուծել՝ ինչ կստանա նա ձեր ապրանքանիշի հետ շփվելուց: Կարևոր է հասկանալ, թե մարդկանց ինչպիսի կարիքներն է բավարարում բիզնեսը: Հավանաբար, դուք առաջարկում եք լավագույն գինը, կամ կարող եք ունենալ ամենաշփվող անձնակազմը և հաճելի է նրանց հետ աշխատելը: Կամ գուցե ձեր ապրանքն ու ծառայությունը շատ չեն տարբերվում մրցակիցներից, բայց ձեր ընկերությունը էկոլոգիապես մաքուր է կամ բարեգործական աշխատանք է կատարում, և հենց այս հիմնական արժեքների համար է, որ ձեր լսարանն ընտրում է ձեզ:

5․ Սպառողներ/Հաճախորդներ

Այս քայլում դուք պետք է հստակ որոշեք, թե ով է ձեր թիրախային լսարանը․ նկարագրեք թե ում համար եք աշխատում և սպառողների որ հատվածն է ձեզ համար առաջնահերթ։

6․ Ուղիներ, հարաբերություններ

Այս հատվածը նվիրված է նրան, թե ինչպես է ընկերությունը համագործակցում հաճախորդների հետ։ Միգուցե դուք ունեք սպասարկման ծառայություն կամ, ընդհակառակը, ինքնասպասարկում: Դուք վաճառում եք պատրաստի արտադրանք, թե՞ աշխատում եք հաճախորդի հետ: Այս բոլոր մանրամասները պետք է ներառել:

7․ Հաղորդակցման և վաճառքի ուղիներ

Որտե՞ղ եք շփվում ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ: Միգուցե սոցիալական ցանցերում կամ ձեր կայքում կամ էլ հետադարձ կապի միջոցով: Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարներով կարող են մարդիկ գնել ձեր ապրանքներն ու ծառայությունները:

8․ Ծախսերի կառուցվածքը

Որոշեք, թե որոնք են ձեր ամենամեծ ծախսերը: Դրանցից որոնք են առանցքային բիզնեսի համար և որոնցից կարելի է հրաժարվել:

9․ Ֆինանսավորում, եկամուտ

Ո՞րն է ձեր բիզնեսի եկամտի աղբյուրը։ Գուցե դա պատրաստի արտադրանքի վաճառքն է կամ վճարովի բաժանորդագրություններ, վարձավճարը կամ էլ գովազդ: Հարկ է նշել հիմնական աղբյուրները և գնագոյացման սկզբունքը։

Canvas-ը կօգնի ձեզ բիզնես մոդել կառուցել՝ բիզնեսի ցանկացաշ փուլում, այն օգնում է որոշել հետագա զարգացման ուղնիերը: Նույնիսկ ստարտափ փուլում արդեն հնարավոր է լրացնել նման աղյուսակ, երբ բիզնեսը նոր է սկսվում կամ նույնիսկ դեռ չի սկսվել։ Սա կօգնի ձեզ ընդգծել ձեր բիզնեսի գաղափարի և ուժեղ և թույլ կողմերը ու ժամանակին շտկել դրանք՝ խուսափելով անդառնալի հետևանքներից:

6 պատճառ թե ինչո՞ւ պետք է ստարտափների օգտվեն այս կարևոր գործիքից

Նույնիսկ երբ դուք ունեք միայն գաղափար և մոտավոր պատկերացում շուկայի մասին, ապա դուք արդեն կարող եք ստեղծել Բիզնես մոդելի: Canvas-ից օգտվելը ունի մի քանի առավելություններ․

  1. Դուք կունենաք հստակ վիզուալիզացիա։ Լավ է, երբ թիրախային լսարանի նկարագրությունը, շուկային վերաբերող հարցերը և մոնետիզացիայի տարբերակները հստակ կունենաք նշված թղթում և ստիպվաշ չեք լինի այդ ամենը մտապահել։
  2. Սահմանված բիզնես մոդելը կհեշտացնի գործընկերների և ներդրողների հետ շփումը: Ձեր Չշփոթելու համար, դուք կարող եք հստակ թեզեր ցույց տալ: Canvas-ը հեշտ միջոց է բոլոր ճիշտ մարդկանց բիզնես ներգրավելու համար:
  3. Այս բիզնես մոդելը կօգնի ձեզ գտնել բիզնեսի խոցելի կողմերը նույնիսկ մինչև ապրանք ստեղծելը: Այստեղ կան կետեր, որոնց մասին գուցե սկզբից խորը չմտածեիք։ Օրինակ՝ ովքե՞ր են ձեր հիմնական գործընկերները, ինչպե՞ս կկառուցվեն հարաբերությունները հաճախորդների հետ և այլն:
  4. Բիզնես Canvas-ը կենդանի գործիք է, պարտադիր չէ այն մեկընդմիշտ լրացնել ու կախել շրջանակից։ Նշեք, օրինակ, որ գործընկերները քիչ են, և նրանք անվստահելի են, սա ցույց կտա, որ հրատապ է նորերը փնտրելը: Եվ երբ գտնեք դրանք, հավելեք դրանք ձեր աղյուսակում:
  5. Բիզնեսի սկզբում կան ավելի շատ ռիսկեր և պետք է ուշադիր հաշվարկել ամեն ինչ։ Որոշ հայտնի խոշոր ընկերություն, որոնք վաղուց հաստատվել են շուկայում, կարող են չունենալ Canvas-ի կարիքը այնքան, որքան ստարտափները:
  6. Բիզնես canvas-ի լրացումը ստարտափի մակարդակում թույլ կտա ողջ էությամբ հասկանալ ձեր բիզնեսի հնարավորությունները և տեսլականները: Դուք կհասկանաք, թե ինչպես օպտիմալ կերպով մոնետիզացնել ձեր արտադրանքը:\

Եզրակացություն․ Բիզնես մոդել Canvas լրացնելը առաջինն է, որը պետք է անի ստարտափը՝ իր բիզնեսի էությունը ավելի լավ հասկանալու համար։ Հետո սկսվում է ամբողջ զվարճանքը՝ շուկայի մանրամասն ուսումնասիրություն, արտադրանքի կամ ծայառության մանրամասն դետալների մասին մտածելը, ծրագրային ապահովման մշակումը և մի քանի այլ թեստավորումներ: Եթե ​​արդեն նկարագրել եք ձեր բիզնես մոդելը այս հրաշալի գործիքի միջոցով ու մոտավորապես հասկացել եք, թե ինչ ուղղությամբ է լինելու ձեր բիզնեսը, կարող եք հետևել մեր էջին, որտեղ կտեսնեք բազում կրթական նյութեր ու տարատեսակ դրամաշնորհային ծրագրեր: Միանալու համար սեղմեք այստեղ:

Կիսվել նյութով