ARMSME

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն […]

ՌԴ-ից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները նվազել են, աճել են ռուսաստանցիների փոխանցումները․ ԿԲ փոխնախագահ

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները նվազել են, աճել են ռուսաստանցիների փոխանցումները ՀՀ։ Այդ մասին մայիսի 16-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։ Դեռ տարեսկզբին, մարտին, ԿԲ-ն կանխատեսել էր դրամական փոխանցումների 20% կրճատում (ՌԴ-ից 50% կրճատում)։ Իրականում, եթե աշխատանքային միգրանտների (ՌԴ-ում սեզոնային աշխատողների) […]

Ի՞նչ արժեքի և քաշի ապրանքներ կարող են տեղափոխվել ԵԱՏՄ երկրներում առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների մասին իրազեկող նյութ։ Ըստ այդմ, ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով, առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում թույլատրվում է տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը։  Օդային տրանսպորտից […]

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը` ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) արդյունքներն ու Համաշխարհային բանկի հետ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական […]

Տեքստ