ARMSME

Ի՞նչ արժեքի և քաշի ապրանքներ կարող են տեղափոխվել ԵԱՏՄ երկրներում առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների մասին իրազեկող նյութ։

Ըստ այդմ, ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով, առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում թույլատրվում է տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը։ 

Օդային տրանսպորտից տարբերվող՝ տրանսպորտի այլ տեսակներով կամ հետիոտնային կարգով թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 25կգ-ը: Երկու դեպքերում էլ բացառություն են կազմում էթիլ սպիրտը, ալկոհոլային խմիչքները, գարեջուրը։ 

Կարևոր է․ Ալկոհոլային խնիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք։

Կիսվել նյութով

Տեքստ