ARMSME

Վահան Քերոբյանն ու Դեն Բիլզերյանը քննարկել են Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանի հետ։ Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Նշենք, որ Բիլզերյանը Հայաստան է ժամանել այսօր։ Հիշեցնենք, որ նա 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։

Քննարկվել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագիծը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հուլիսի 4-ին կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագծի քննարկմանը։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Քաղաքականության հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը, ԵՄ-ը կլիմայի համար տարածաշրջանային ծրագրի առաջադրանքի ղեկավար-մեղմման փորձագետ Արտակ Բաղդասարյանը, UNDP-ի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների […]

Buy Armenian-ի բազմահազարանոց խումբը՝ նոր հնարավորությունների հարթակ

Արդեն բազմիցս հասցրել ենք խոսել օնլայն գնումների հայկական ամենամեծ հարթակի՝ Buy Armenian-ի մասին։ Հարթակի ֆեյսբուքյան խումբը «հայկական ֆեյսբուքի» ամենամեծ խմբերից է։ Այն ունի 47500 անդամից ավելի և յուրաքանչյուր օր, խմբում նոր տեղադրված հրապարակումներով, հանրության լայն շերտերին է ներկայացվում հայկական արտադրանքը։ Ներկայացված հայկական արտադրանքի լայն տեսականին բազմազան է` չրերից մինչև հագուստ, ձեռագործ իրերից մինչև շոկոլադներ, աքսեսուարներից […]

Տեքստ