ARMSME

Buy Armenian-ի բազմահազարանոց խումբը՝ նոր հնարավորությունների հարթակ

Արդեն բազմիցս հասցրել ենք խոսել օնլայն գնումների հայկական ամենամեծ հարթակի՝ Buy Armenian-ի մասին։

Հարթակի ֆեյսբուքյան խումբը «հայկական ֆեյսբուքի» ամենամեծ խմբերից է։ Այն ունի 47500 անդամից ավելի և յուրաքանչյուր օր, խմբում նոր տեղադրված հրապարակումներով, հանրության լայն շերտերին է ներկայացվում հայկական արտադրանքը։

Ներկայացված հայկական արտադրանքի լայն տեսականին բազմազան է` չրերից մինչև հագուստ, ձեռագործ իրերից մինչև շոկոլադներ, աքսեսուարներից մինչև գրքեր և խաղալիքներ։ Այստեղ կգտնեք այն ամենը՝ ինչ ձեզ հետաքրքրում է։

Բազմազան տեսականին «համեմվում» է անդամների կողմից հումորային և հետաքրքրաշարժ հրապարակումներով։

Դուք նույնպես կարող եք միանալ խմբին սեղմելով այստեղ։

Կիսվել նյութով

Տեքստ