ARMSME

Վահան Քերոբյանն ու Դեն Բիլզերյանը քննարկել են Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանի հետ։

Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։

Նշենք, որ Բիլզերյանը Հայաստան է ժամանել այսօր։

Հիշեցնենք, որ նա 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։

Կիսվել նյութով

Տեքստ